NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարնեգի հիմնադրամի Հարավային Կովկասի փորձագետ, բրիտանացի Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ չկա ոչ մի հիմք ենթադրելու, թե Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում քաղաքական բեկում կլինի Լեռնային Ղարաբաղի հարցով.
«Ընդհակառակը, դեռեւս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առկախման պահից ղարաբաղյան բանակցությունները կանգ են առել, իսկ շփման գծում իրավիճակը սրվել է: Եվ Ադրբեջանում, եւ Հայաստանում հասարակական կարծիքը դեմ է փոխզիջումներին եւ խաղաղությանը, ինչը խոչընդոտում է հիմնական սկզբունքների համաձայնեցմանը, եթե նույնիսկ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը ցանկանում են դա: Հետեւաբար խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում երկու առաջնորդների վրա ճնշում կարող է լինել միայն արտաքին ուժերի կողմից, սակայն միջազգային ուժերն էլ բավականաչափ հետաքրքրված չեն, կամ չունեն անհրաժեշտ ռեսուրս հայերից եւ ադրբեջանցիներից խաղաղության պայմանագիր ստանալու համար: Տեղական գործոնները աշխարհաքաղաքական շահերից զորեղ են»-, ասել է Դե Վաալը:
Փորձագետը պատերազմի վերսկսման հավանականության մասին նշել է, որ առաջիկա երկու, երեք տարիների ըթնացքում դրա հնարավորությունը մեծ չէ, սակայն երկարաժամկետ հեռանկարում, Ադրբեջանի սպառազինության աճը կմեծացնի պատերազմի հավանականությունը.
«Ինձ առավել մտահոգում է այն, որ շփման գծում միջադեպերը կարող են հաճախակիանալ, եւ մի քանի տասնյակ զինվորների մահը կսպանի ընթացող խաղաղ գործընթացը: Իրավիճակն ավելի ծանր կդառնա, իսկ շփման գիծը` ավելի վտանգավոր: Այդ պատճառով կարծում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվի զինադադարի ռեժիմի ամրապնդմանը»,-նշել է բրիտանացի փորձագետը:
«Ընթացող բանակցային գործընթացը ավելի շատ նման է «հակամարտության կառավարման» (conflict management): Իհարկե, սառեցված հակամարտությունը պատերազմից լավ է, բայց ես չեմ հավատում, որ Ադրբեջանը երկար ժամանակ հակամարտությունը սառեցված կթողնի, գոնե առանց հինգ շրջանների վերադարձման: Այդ պատճառով կարծում եմ, որ ավելի լավ է միջոցներ ձեռք առնել վստահության ամրապնդման համար, ինչը կնվազեցնի հակամարտության հավանականությունը»,- եզրակացրել է Թոմաս դե Վաալը:

No comments:
Post a Comment