News.am. 24-11-2010- Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը նոյեմբերի 24-ին վավերացրել է Թուրքիայի հետ համաձայնագիրը՝ «Աքքույու» տեղանքում թուրքական առաջին ատոմակայանի շինարարության եւ շահագործման վերաբերյալ:
Նախագիծը ենթադրում է չորս էներգաբլոկների կառուցում՝ յուրաքանչյուրը 1,2 ԳՎտ հզորությամբ:
Թուրքիայում բաժնետիրական ընկերություն է ստեղծվելու, որը կապահովի ատոմակայանի առեւտրային շահագործումը: Բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանելու է ռուսական կողմին:
«Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլաս Սպասսկու խոսքով, նախագիծը գնահատվում է 20 մլրդ դոլար:
No comments:
Post a Comment