HayNews.am. 24-11-2010- Թուրք ազգայնականներն իրենց Yeni Cag թերթում բողոքում են, որ թուրքերի նամազն Անիում վճարովի է եղել, իսկ հայերի պատարագը Սուրբ Խաչում՝ անվճար:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, ով ներկայացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, նշել է, որ Անիում նամազ անելու համար մասնակիցներից 5-ական թուրքական լիրա է (մոտ 1200 դրամ) գանձվել՝ պատմամշակութային վայր մտնելու տոմսի դիմաց:
Սակայն ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներին զայրացրել է այն, որ նամազին նախորդած Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կայացած պատարագին մասնակցելը եղել է անվճար:
Թուրք նախարարն իր ազգայնական հայրենակիցներին ասել է, որ Աղթամար կղզի մուտք գործելը եղել է անվճար, քանի որ իրենց դիմել են Վանի իշխանությունները՝ խնդրելով պատարագի օրը կղզի այցելելն անվճար դարձնել: Այնուամենայնիվ, Դևլեթ Բահչելիի կուսակից ընկերները չեն կարողացել հանգստանալ այն փաստից, որ մուսուլման թուրքերը կարող են նամազի համար գումար վճարել, իսկ քրիստոնյա հայերը պատարագի համար՝ ոչ:
«Ազգայնական շարժում» կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi կամ MHP) ազգայնական հայացքներով աջաթևյան կուսակցություն է: Հանդիսանում է Թուրքիայի երեք խոշորագույն կուսակցություններից մեկը: Հիմնադրվել է 1969 թվականին Արփարսլան Թյուրքեշի կողմից: 1997 թվականից կուսակցության նախագահն է Դևլեթ Բահչելին: Թուրքիայի խորհրդարանում ունի 70 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից հետո ընդդիմադիր երկրորդ ուժն է: Այս կուսակցությունը հայտնի է իր հայատյացությամբ, իսկ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունն ուղիղ կապ ունի կուսակցության հետ:

No comments:
Post a Comment