Wednesday, November 24, 2010

Թավրիզի հայոց թեմի առաջնորդի շնորհավորական ուղերձն իրանցիներին

Թավրիզի հայոց թեմի առաջնորդ Եղիշե Մանճիկյանը թեմի և իրանահայության անունից շնորհավորական ուղերձ է հղել իսլամական տոներից մեկի` «Էյդ-ե Ղադիրի» կապակցությամբ:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հուսով եմ, Բարձրյալի բարեգթության հովանու ներքո Իրանի բարեպաշտ ժողովուրդը սիրելի հայրենիքին մատուցած ծառայության և զարգացման ճանապարհին միշտ հաջողություններ կարձանագրի»:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք` Թավրիզի, Թեհրանի և Իսֆահանի հայոց թեմերով:

No comments: