Aysor.am. 24-11-2010- ԱՄՆ-ն մանրամասնորեն կուսումնասիրի Իրանի հարցով ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների զեկույցը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները:
«Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ փատաթուղթը, սակայն դրա հիմնական կետերն ասում են այն մասին, որ Իրանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները միջուկային ոլորտում և բավարար չի համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ: Սակայն մենք պատրաստվում ենք ուսումնասիրել զեկույցն ավելի մանրամասնորեն և առաջիկա օրերին հանդես կգանք առավել լայն հայտարարությամբ»,- ասել է Թոները երեքշաբթի պետդեպում կայացած բրիֆինգի ժամանակ:
Երեքշաբթի ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ Իրանը ժամանակավորապես դադարեցրել է ուրանի հարստացումը, սակայն չի հրաժարվել միջուկային մշակումներից: Զեկույցում, որը պատրաստվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենների խորհրդի 35 անդամների համար, նաև բերվում են տվյալներ իրանական միջուկային արդյունաբերության վերաբերյալ և դրա զարգացման կանխատեսման մասին:

No comments:
Post a Comment