Thursday, November 25, 2010

Իրանը ադրբեջանցիների համար երկարացրել է առանց վիզայի իր տարածքում մնալու ժամկետը

News.am. 24-11-2010- Իրանը ադրբեջանցիների համար երկարացրել է առանց վիզայի իր տարածքում մնալու ժամկետը, այն 15 օրից դարձնելով մեկ ամիս: Այս մասին նոյեմբերի 24-ին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բահիր Բահրամին:
Դեսպանի խոսքով, այս որոշումը կայացվել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Ադրբեջան կատարած այցից հետո:
Այսուհետ, Իրան այցելով Ադրբեջանի քաղաքացիները պետք է արյան անալիզ հանձնեն, որի նպատակը այցելուի ՁԻԱՀ-ով կամ հեպատիտ C-ով հիվանդ լինել-չլինելը ստուգելն է:

No comments: