HayNews.am. 14-12-2010- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել անգլիական Daily Telegraph-ի դեմ: Նշենք, որ անգլիական թերթում հոդված էր հրապարակվել այն մասին, թե Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գումարներ է ստացել Իրանից՝ նախընտրական քարոզարշավի համար, հայտնում է TRT-ն:Հայցում նշվում է, թե «Daily Telegraph-ի հոդվածում վարչապետ Էրդողանի և «Արդարություն ու զարգացում» կուսակցության նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք է դրսևորվել»:
Daily Telegraph-ը դեռ չի մեկնաբանել ստեղված իրավիճակը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment