Tert.am. 15-12-2010- Շվեդիայի դատախազությունը բողոքարկել է Ջուլիան Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումը։ Նոր որոշման համաձայն՝ WikiLeaks–ի հիմնադիրը կալանքի տակ կմնա ևս 2 օր, մինչև քննարկվի շվեդական կողմի բողոքը, որի հայցով ձերբակալվել էր Ասանժը։ Բողոքարկումը կուսումնասիրի Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը. դրա ուսումնասիրությանն անդրադառնալու ստույգ ժամկետները հստակեցված չեն, հայտնում է Associated Press–ը։
Շվեդիայի բողոքարկումից առաջ հաղորդվում էր, որ Ասանժը ձերբակալված կմնա այնքան ժամանակ, մինչև նրա ազատ արձակման համար վճարվի 240 հազար ֆունտ ստերլինգի չափով գրավ։ Բացի այդ, դատարանը համաձայնել էր Ասանժին գրավի դիմաց ազատ արձակել որոշակի պայմաններով, որոնք, ըստ իրավաբանների, «բավականին կոշտ են»։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում էր, որ Ջուլիան Ասանժը պետք է ամեն օր ներկայանա լոնդոնյան ոստիկանական բաժանմունք, ինչպես նաև կրի հատուկ թևնոց, որը թույլ կտա հետևել նրա տեղաշարժը։ Բացի այդ, ենթադրում էր, որ WikiLeaks–ի հիմնադրի անձնագիրը կմնա իրավապահների մոտ։
Նշենք, որ սրանից ժամեր առաջ բրիտանական դատարանը բավարարել էր Ասանժի պաշտպանի՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Հաղորդվում էր, որ Ասանժը ազատության մեջ կմնա առնվազն մինչև 2011թ. հունվարի 11–ը, երբ նախատեսվում է անցկացնել է նրա՝ Շվեդիային արտահանձնման վերաբերյալ գործի լսումը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment