Thursday, December 30, 2010

Իրանում կտրուկ նվազել է բենզինի սպառումը

Բենզինի գների կտրուկ աճի պատճառով Իրանում զգալիորեն նվազել է վառելիքի պահանջարկը:
Իրանի իշխանությունների համաձայն, այս ամսվա սկզբին երկրի կառավարության կողմից վառելիքի դիմաց նպաստներ հատկացնելու ծրագրի ավարտից հետո բենզինի սպառումը նվազել է 20 տոկոսով:
Իրանի կառավարությունը երկրի տնտեսական զարգացմանը թափ հաղորդելու ծրագրի իրականացման շրջանակներում դեկտեմբերի 19-ին բարձրացրել է բենզինի գները: Երկրի կառավարության համաձայն, այն այլևս չունի բենզինի նպաստեր տրամադրելու միջոցներ:
Բենզինի գինը բարձրացել է մեկ լիտրի դիմաց 10 սենթից մինչև 40 սենթ` ամսական 60 լիտր սպառելու դեպքում: 60 լիտրը գերազանցող ծավալների համար, բենզինի մեկ լիտրի արժեքը կազմելու է 70 սենթ:
Տնտեսական զարգացումն արագացնելու ծրագրով նախատեսված է նաև դադարեցնել երկրում հացի նպաստներ տրամադրելու գործընթացը:
Իրանի կառավարության այս գործողությունները խիստ քննադատության են արժանացել երկրի ներսում:

No comments: