Thursday, December 9, 2010

Ձեր աչքի գերանը տեսեք

HayNews.am. 9-12-2010- Հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Իգդիր նահանգում տեղի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Չաղրը Օղուզը կազմակերպել է մի սեմինար, որում ներկայացրել է «Մեծամորի ատոմակայանի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և հնարավոր աղետները»:
Ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, Օղուզը բողոքել է, որ «Մեծամորի ատոմակայանը, որը հոգում է հայերի պահանջները, բացասական է անդրադառնում Իգդիրի վրա, իսկ հնարավոր աղետի դեպքում կարող է անդառնալի վնաս հասցնել ոչ միայն նահանգին, այլև Թուրքիայի ողջ արևելքին»:
Նշենք, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է երկրի տարածքում ատոմային էլեկտրակայաններ կառուցել: Հարևան երկրում առաջին ԱԷԿ-ը միջերկրածովյան Սինոպ շրջանում պետք է կառուցեն ռուսները, իսկ երկրորդ ԱԷԿ-ի հարցը բաց է մնում, քանի որ թուրքերը չեն կարողանում միջազգային գործընկերների գտնել`այն կառուցելու համար:

No comments: