Thursday, December 9, 2010

Իսրայելը և Թուրքիան ընդհանուր հայտարարի չեն գալիս

Aysor.am. 9-12-2010- Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնության գալ երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման վերաբերյալ: Ինչպես հայտնում է «Իսրայելական նորություններ» ինտերնետային կայքէջը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, Իսրայելը, իբր, պատրաստ է միայն ափսոսանք հայտնել «Մարմարա» նավախմբի գրոհի ժամանակ Թուրքիայի զոհված քաղաքացիների կապակցությամբ, բայց թուրքական կողմը պաշտոնական ներողություն է պահանջում:
Իսրայելական աղբյուրները նշում են, որ կոմպրոմիսին հասնելու բոլոր փորձերը դեռ շարունակվելու են, և հայտարարում են. «այն ամենը, ինչ պետք է կողմերին` բացել բառարակը և գտնել «ներողություն» բառին համարժեք հոմանիշը»:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև բանակցություններն սկսվել են Իսրայելում հրդեհից տուժածներին Թուրքիայի կողմից հումանիտար օգնության նպատակով երկու ինքնաթիռ ուղղարկելուց հետո: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն այդ փաստը համարել է որպես հարաբերությունների ապասառեցում, սակայն թուրքական կողմը հայտարարել է, թե չի նահանջում իր պահանջներից` հրապարակավ ներողություն և տուժածների ընտանիքներին փոխհատուցում:

No comments: