News.am. 10-12-2010- Ադրբեջանի ողջ տնտեսությունը, հատկապես արդյունաբերական ոլորտը, պետք է տեղափոխել ռազմական ռելսերի վրա: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Զիյաֆեթ Ասքերովը:«Առայսօր Ադրբեջանը շատ մեծ համբերություն է ցուցաբերել: Միջազգային հանրությունը եւս տեսել է, որ Ադրբեջանը խաղաղության կողմնակից է: Բայց միջազգային իրավունքն Ադրբեջանին հնարավորություն է տալիս հողերը վեարդարձնել ցանկացած եղանակով: Դա մեր իրավունքն է, եւ մենք պահպանում ենք այդ իրավունքը»,- Ասքերովին մեջբերել է ադրբեջանական APA գործակալությունը:
Ալիեյան կլանի ներկայացուցիչը մեղադրանքներ է հասցեագրել միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ նրանք ճնշում չեն բանեցնում Հայաստանի վրա:
Հարցին, թե կարելի՞ է, արդյոք, պատերազմի սպասել, Ասքերովն ասել է. «Դուք այդ մասին կիմանաք մոտ ապագայում»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment