Friday, December 10, 2010

Թուրքիան հիասթափված է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների ներկայիս իրավիճակով

News.am. 9-12-2010- Թուրքիան հիասթափված է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների ներկայիս իրավիճակով, հայտարարել է պետնախարար, ԵՄ-ի հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշը:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը չի բխում կողմերի շահերից: Ըստ Բաղըշի՝ Թուրքիա-ԵՄ հարաբերություններն իրենցից փոխշահավետ համագործակցություն են ներկայացնում: Բաղըշը հույս է հայտնել, որ վերջնարդյունքում ԵՄ-ն ճիշտ կգործի:
Թուրքիան մի քանի ակնկալիք ունի, արդար բանակցությունների անցկացում, խնդիրների լուծում՝ վիզային աջակցմամբ, սերտ համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարի հարցում, կիպրական խնդրի լուծում՝ արդար եւ երկարաժամկետ հիմքի վրա:

No comments: