Wednesday, December 29, 2010

Վարդան Բոստանջյանը չի բացառում կոալիցիայից «Բարգավաճ Հայաստանի» հեռանալը

Tert.am. 28-12-2010- ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը չի բացառում կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հեռանալը: «Ես ոչինչ չեմ բացառում»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ նշեց պատգամավորը: Ըստ նրա` անգամ ողջունելի է նման հարցի արծարծումը, քանի որ կոլաիցիոն քաղաքական ուժերին դա հնարավորույթյուն է տալիս ուժերն ու մտքերը կուտակել` հետագա անելիքները որոշելու նպատակով:
Այն հարցին, թե կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ կուսակցությանն այսօր որքանով է հաջողվում իր առաջարկներն ու ծրագրերը իրականացնել, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը պատասխանեց, որ թեև իրենց ներկայացրած օրինագծերը խորհրդարանում չեն անցնում, սակայն հաճախ է պատահում, երբ կառավարությունը «օգտվում է» այդ օրինագծերի դրույթներից և իր գործունեության մեջ «որդեգրում այդ մտքերը»: «Մենք չեն աշխատում կառավարության համար, մենք աշխատում ենք երկրի, հասարակության համար, և եթե մեր առաջարկությունները թեև ոչ ցուցադրական չեն ընդունվում, սակայն դրանք տեղ են հասնում, հաճախ նաև՝ ուղղորդում իշխանություններին»,- ավելացրեց նա:
Իսկ ՀՅԴ-ի՝ կոալիցիայից հեռանալու պատճառը Լ.Գալստյանը պարզաբանեց, որ այն կապված չէր միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված կառավարության նախաձեռնողական քաղաքականության հետ, այլև պայմանավորված էր մինչ այդ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով առաջացած մի շարք գործոններով:

No comments: