Sunday, December 26, 2010

Լեռնային Ղարաբաղը ԼՂՀ-ի ճանաչման հանձնաժողով է ստեղծում

Diplomat.am. 25-12-2010- «ԼՂՀ-ի միջազգային ճանաչման համար, իմ կարծիքով, շատ ժամանակ կպահանջվի, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք: ԼՂՀ-ի ճանաչման մասին հատուկ հանձնաժողովի ստեղծումը հանդիսանում է հերթական քայլը, որը կմտերմացնի մեզ վերջնական նպատակին»:
Այդ մասին հայտարարել է ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանը անցյալ տարվա արդյունքներին նվիրված մամլո-կոնֆերանսի ժամանակ: Ընդ որում, նա հանձնաժողովի ստեղծման ճշգրիտ օրը չի նշել, ասելով, որ ամեն ինչ պարզ կդառնա 2011թ. հարցի քննարկումից հետո:
«Ադրբեջանը, օգտագործելով իր ֆինանսական հնարավորությունները, գրեթե բոլոր երկրներում քարոզչական աշխատանք է կատարում, իրեն որպես զոհ ներկայացնելով: Մենք պետք է հետևողական լինենք, ամեն տարի հարկավոր է մեծացնել աշխատանքի ծավալը, միջազգային հանրությանն ավելի շատ ներկայացնել ղարաբաղյան խնդիրը, քանի որ աշխարհում շատ քչերը գիտեն նրա էությունը», -ասել է ԼՂՀ վարչապետը:
Ընդ որում ղարաբաղյան կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած նրան, որ ԼՂՀ-ն ճանաչված չէ, այն հանդիսանում է անկախ քաղաքական միավոր:

No comments: