Sunday, December 26, 2010

Թուրք գեներալին դատելու են Էրդողանին վիրավորելու համար

Diplomat.am. 25-12-2010- Բանակի գեներալ Սալդիրայ Բերկի դեմ քրեական գործ է հարուցվել:
Այդ որոշումն ընդունել է թուրքական Տունջելի գավառի ծանր հանցագործությունների գծով դատարանը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Ինչպես հայտնում է SalamNews –ը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, սկզբից բողոքն ուսումնասիրել է Կեմալիյե քաղաքի դատախազությունը, սակայն իրավապահ մարմինները, գեներալի կողմից երկրի վարչապետի հասցեին կատարված վիրավորական արտահայտությունների ապացույցներ չեն գտել:
Նշենք, որ գեներալ Սալդիրայ Բերկը անձնական հակակրանք է տածում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ:

No comments: