Saturday, December 11, 2010

Վրաստանը մտահոգված է Հայաստանում ռուսական ռազմական տեխնիկայի առկայությամբ

Tert.am. 10-12-2010- Վրաստանը մտահոգված է Հայաստանին Ռուսաստանի կողմից ռազմական մատակարարումների ավելացման առնչությամբ։ Այս մասին ասվում է Wikileaks կայքում հրապարակված Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի դիվանագիտական հեռագրում:
«Վրաստանը նույնպես մտահոգված է Հայաստանին Ռուսաստանի կողմից 2010–ին նախատեսված ռազմական մատակարարումների ավելացմամբ, նախևառաջ՝ ինքնաթիռների տեղափոխմամբ։ Չնայած Վրաստանը շարունակում է Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել, սակայն չի կարծում, որ Հայաստանը կարող է այդ մատակարարումներն օգտագործել ինքնուրույն։ Վրաստանը մտավախություն ունի, որ այնպիսի սպառազինությունը, ինչպիսին է ինքնաթիռների համար նախատեսված ռազմամթերքը, կարող է օգտագործվել ոչ թե երկրի բանակի կողմից, այլ՝ Հայաստանում ռուսական ուժերի։
Դրա հետ մեկտեղ այդօրինակ մատակարարումները կարող են խախտել ԼՂ–ում առկա հավասարակշռությունը, ինչպես նաև հետագայում դրանք կարող են օգտագործվել Վրաստանին հարավից ճնշելու համար՝ Ռուսաստանի հետ հակամարտության վերսկսման դեպքում»,- ասվում է փաստաթղթում։

No comments: