Panorama.am. 8-12-2010- Երեկ Բրյուսելում կայացած ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև սառեցված հակամարտությունների կարգմավորման գործընթացներին առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը գագաթաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք խոսել ենք մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ու անպատճառ կշարունակենք այդ հարցերի քննարկումները բաց ու վստահելի մթնոլորտում: Հուսով եմ, որ դա կօգնի մոտեցնել այդ բարդ հետաձգված հակամարտությունների կարգավորումը ու կխթանի համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմանը», - ասել է Դ. Մեդվեդևը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment