Wednesday, December 8, 2010

"Ղարաբաղը լուծել է իր խնդիրը". Արման Սահակյան

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արման Սահակյանի հայտարարությունը խորհրդարանում

Այսօր բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի արդյունքների եւ նրանց մեկնաբանումների վրա:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այն հստակություն մտցրեց մեզ ամենից ավելի հուզողª Արցախի խնդրի եւ տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ զարգացման առաջիկայում տարվելիք քաղաքականության հիմնական ուղղությունների առումով: Ես գտնում եմ, որ այն երկար սպասումներից հետո, վերջապես համահունչ է այս շրջանում մեր դիվանագիտության եւ պետության կողմից մշակված քաղաքականության հետ եւ նպաստելու է դրա զարգացմանը:
Ի՞նչ է անհրաժեշտ մեզ այսօր ամենից ավելի: Խաղաղություն եւ ինքնուրույն զարգացման հնարավորություն: Մենք այսօր ամենահեղինակավոր մակարդակով հաստատում ստացանք, որ ուժի սպառնալիքն ու ուժի կիրառումը մեր տարածաշրջանում այսուհետեւ անընդունելի է լինելու միջազգային հանրության կողմից: Ղարաբաղը լուծել է իր խնդիրը, եւ նրա միակ պահանջն այսօր ազատ զարգանալու հնարավորություն ստանալն է: Իսկ նրան բռնությամբ պարտադրելը հսկայական քանակությամբ քաղաքական, իրավական եւ հումանիտար պրոբլեմներ է հարուցելու: Ակնհայտորեն, սա այսօր հասկացել է միջազգային հանրությունը:
Հայաստանի կողմից հարցադրումներն այսօր դրվում են առավել հստակությամբ եւ պահանջվող սկզբունքայնությամբ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում այս անգամ եւս ընդգծվեց, որ հայ ժողովրդի պայքարը հիմնված է իրավական, քաղաքական եւ հումանիտար հստակ հիմքերի վրա, եւ դա արդեն ստանում է իր արձագանքները ԵԱՀԿ¬ի եւ տարածաշրջանի ռազմավարական հարցերով զբաղվող ժամանակակից պետությունների քաղաքականության մեջ:
Ի վերջո հստակություն է մտցվում նաեւ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության միտումնավոր խճողած մոտեցումների հարցում: ԵԱՀԿ գագաթաժողովի այդ բարձր ամբիոնից առաջին անգամ հստակ հղում է կատարվում ՄԱԿ¬ի կանոնադրությանը: Իսկ հենց այդ կանոնադրությամբ, ՄԱԿ¬ի կազմավորումից անմիջապես հետո սկսվեց անկախացումների շքերթը, որի արդյունքում, տասնամյակների ընթացքում, անկախ պետությունների քանակը քառապատկվեց: Դա ժամանակի թելադրանքն է:
Ապօրինաբար ստանալով երկու ավտոնոմիա իր կազմումª Ադրբեջանը արդեն իսկ խախտել է ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը, եւ եթե Նախիջեւանի դեպքում դա բարբարոսաբար իրականացվեց, որի վերջին խոսուն օրինակը բերեց ՀՀ նախագահը գագաթնաժողովի իր ելույթում, ապա Արցախի հարցում անհնար է, որ թույլ տրվեն 19¬րդ դարի վերջի, 20¬րդ դարի սկզբներիª հումանիզմի տեսանկյունից դեռեւս անկատար սկզբունքները: Մենք այսօր ավելի քան մոտ ենք այն մտքին, որ առնվազն վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքները, ի վերջո, իրենց արդյունքին են մոտենում, եւ տարին փակում ենք բոլոր ազդեցիկ պետությունների ներկայացուցիչների կողմից խաղաղության վստահ եւ հստակ հորդորներով: Աստանայի հայտարարություններն ու որոշումները մեր շահերից են բխում: Մենք միայն խաղաղություն ենք ուզում, սակայն երբ մեզ պարտադրում ենª կռվում ենք տաղանդավոր կերպով:
Աստանայում արձանագրված հղումը ՄԱԿ¬ի կանոնադրությանըª ուժի գործադրման եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասինª ամբողջությամբ վերաբերում է Ադրբեջանին: Հուսով ենք, որ առաջին բուռն զգացումներից հետո մեր հարեւանները կհասկանան, որ խաղաղ համաձայնության չգալու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա բռնանալու դեպքում իրենք շատ ավելին են կորցնելու, մնալով ձեռնունայն: Այստեղ պետք է իրենք եւս ի վերջո փնտրեն իրական փոխզիջման ելակետերըª ռազմաշունչ հայտարարությունների փոխարեն:

No comments: