-Էդգար, ազգայնականի եւ ազատականի մասին ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները: Արման Գրիգորյանը ասում է, որ մեր ազգայնականությունը ռուսական ազգայնականության թարգմանությունն է, սլավոնական ազգայնականությունն է: Արդյո՞ք համաձայն եք, եւ ըստ Ձեզ` ի վերջո ի՞նչ է նշանակում ազգայնականություն, ազատականություն:
-Այստեղ պետք է նշեմ, որ ազգայնականությունը, երբ դիտարկում ենք այն որպես ազգերի ստեղծման գաղափար, նորմալ հասկացություն է: Իրականում ազգայնականությունն առաջացել է ի հակադրություն հին արիստոկրատական ռեժիմների եւ նպատակ է ունեցել նոր տեսակի հասարակական եւ քաղաքական միավորների ստեղծումը: Երեւի թե շատերն անակնկալի գան այն մտքից, որ ազգը համեմատաբար նոր և եվրոպական ծագում ունեցող հասկացություն է: Նախեւառաջ, ազգը քաղաքական նպատակ ունեցող հանրությունն է, որն ինքնորոշվում է, դառնում է սուվերեն, որը իշխանության կրողն է ինչ-որ կոնկրետ տարածքում՝ պետությունում: Ազգ հասկացությունը 17-18-րդ դարերում է ձեւավորվել, երբ առաջացան նոր քաղաքական միավորներ` ի դեմս ժամանակակից եվրոպական ազգերի: Այս առումով, ազգայանականությունը բոլորովին նոր, առաջադեմ, ժամանակակից սոցիալ-քաղաքական կոնցեպցիա էր, որը նպաստում էր ազգերի ինքնորոշմանը, համաշխարհային բեմում ի հայտ գալը:
-Կարելի՞ է ասել, որ երբ մենք շատ հաճախ նշում ենք, որ որպես ազգ այդպես էլ չկայացանք, հենց ի նկատի ունենք նախեւառաջ այն, որ դրա հիմքում ընկած քաղաքականությունը չկայացավ:
-Համաձայն եմ: Այն պրոցեսը, որը Եվրոպայում 17-18-րդ դարերում էր ընթանում, հենց հիմա Հայաստան կոչվող տարածքում կարծես սկսել է ընթանալ, եւ հարց է` կձեւավորվե՞նք որպես ժամանակակից ազգ, թե ոչ:
-Ինչո՞ւ, որովհետեւ ուշացե՞լ ենք:
-Պարզ է, որ ուշացել ենք, մենք այդ համաշխարհային գործընթացներից, այնուամենայնիվ, հետ ենք մնացել, գրեթե չենք մասնակցել դրանց:
Իսկ այսօր, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում խոսվում է ազգայնականության մասին, այն ավելի շատ դիտարկվում է բացասական իմաստով։ Քանի որ ազգերը վաղուց արդեն ձեւավորվել են Եվրոպայում, ազգայանականությունը որպես ազգաստեղծման գաղափար իր ակտուալությունը կորցրել է, եւ ազգայնականությունը ձեռք է բերել ազատականությանը հակադիր իմաստ։ Ազգայնականությունը հիմա դիտարկվում է որպես անհատի ազատությանը դեմ գնացող մի երեւույթ, այն հռչակում է ազգի գերակայությունը, հանրության գերակայությունը մարդու նկատմամբ: Այսօր, Եվրոպայում այն քաղաքական կամ հասարակական ուժերը, որոնք իրենց հռչակում են ազգայնական եւ իրենց անվանումների մեջ տեղադրում են այդ բառը, իրենք արդեն դիտարկվում են որպես այն գաղափարի կրողը, որը քիչ առաջ ասացի. այսինքն` ազգը, համայնքը, հանրությունը գերակա են մարդու նկատմամբ, ու նաև նրանք ցանկանում են նշել, որ մեր ազգը որպես մի ունիկալ երեւույթ առավելություն ունի մնացած բոլոր ազգերի նկատմամբ: Նման ազգայնականությունն այսօր հաճախ դիտարկվում է որպես էքստրեմիստական, ռասիստական, ֆաշիստական կոնցեպցիա, որը դեմ է դուրս գալիս դեմոկրատական գաղափարախոսությանը։
Հիմա, եթե մենք Հայաստանում ազգայնականությունն օգտագործենք որպես ազգաստեղծ գաղափար, այնպես, ինչպես ժամանակին եվրոպացիներն էին օգտագործում, ամեն բան նորմալ կլինի, եւ այստեղ հակասություն չի կարող լինել ազատականության հետ, բայց ամբողջ հարցն այն է, որ այսօր ազգայնականների մեծ մասը այս իմաստը չի դնում, այլ այն իմաստը, որն այսօր Եվրոպայում դիտարկվում է բացասական առումով:
-Ինչո՞ւ, ինչո՞ւմ է խնդիրը:
-Կարծում եմ` այն ուժերը, որոնք իրենց համարում են ազգայնական, ես տեսնում եմ, որ նրանց մեծամասնությունը իրականում դեմոկրատական գաղափարախոսության կողմնակիցը չեն, նրանք չեն ընդունում սահմանադրական գաղափարները, նրանք դիտարկում են ազատականությունը որպես իրենց ինքությանը դեմ գնացող ինչ-որ մի երեւույթ։ Պետք է նաև նշեմ, որ նրանց ազգայնականությունն իրականում էթնոսականությունն է, նրանք ազգ և էթնոս, էթնիկական խումբ հասկացությունները նույնացնում են։
-Իսկ ո՞րն է ազգի եւ էթնոսի տարբերությունը:
-Ազգը քաղաքական միավոր է, մարդկանց կամավոր միություն, մարդկանց ազատ կամքի արտահայտությունն է: Ազգի մեջ կարող են մտնել տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ: Էթնոսը հիմնված է արյունակցական ընդհանրության և ինչ-որ առասպելների վրա: Այս առումով, կարծում եմ, դրանք լիովին տարբեր հասկացություններ են, բայց մեզ մոտ այդ տարբերակումը չեն անում, մեզ մոտ նույնացնում են այդ հասկացությունները, եւ փաստորեն մեր ազգայնականն այնպիսի մարդ է, որն ասում է, որ մեր էթնիկ խմբի իրավունքը գերակա է նախ անհատների նկատմամբ, եւ երկրորդ` այն գերակա է մնացած բոլոր էթնոսների նկատմամբ: Այսքանից հետո հետաքրքիրն այն է, որ երբ լսում ես մեր ժամանակների ազգայնականների մոտեցումները, տեսակետները, նրանք իրենց չեն համարում ռասիստ, շովինստ, որպես կանոն նրանք իրենց հակադեմոկրատ չեն համարում։
-Ի՞նչ եք կարծում արդյոք կա կրոնի եւ ազգայնականության միջեւ կապ:
-Երբ դիտարկում ենք մեր կրոնավորների, առաքելական եկեղեցու ներկայացուցիչների գաղափարները, նրանց ելույթները, տեսնում ենք, որ իրենք առաքելական հավատքը դիտարկում են որպես բացառապես հայ էթնոսի կրոն: Նրանք համոզված են, որ հայ մարդը պետք է անպայման հայ առաքելական եկեղեցու հետևորդը լինի։ Կարծում եմ` սա ժամանակակից աշխարհում անընդունելի մոտեցում է, որը հակասության մեջ է մտնում աշխարհիկ, դեմոկրատական պետության սկզբունքների հետ: Այն հակասության մեջ է մտնում «եկեղեցին անջատ է պետությունից» ժողովրդավարական փիլիսոփայության ամենակարեւոր սկզբունքներից մեկի հետ, որն ի դեպ ամրագրված է նաև ՀՀ սահմանադրությունում: Ընդհանրապես պետք է նշեմ, որ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից շատերն իրենց պահվածքով շատ դեպքերում չեն տարբերվում մեր «աշխարհիկ» ազգայնականներից։
-Վերջին շրջանում քաղաքացիական դրսեւորումները սկսել են ավելի ակնառու երեւալ ակցիաների, պիկետների տեսքով: Անգամ ԳԱԱ ակադեմիկոսներն են ստորագրում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Ազգը կարո՞ղ է կայանալ այս տեսակ դրսեւորումների արդյունքում:
-Սա ազգ դառնալու համար կարեւոր պայման է, բայց ոչ բավարար, որովհետեւ կարող են նման շատ գործընթացներ իմիտացիոն լինել` քաղաքական կոնյուկտուրայով պայամանվորված: Ես խորը կասկածներ ունեմ, որ, օրինակ, ակադեմիկոսները (իհարկե, ոչ բոլորը) այդ ամենը անում են քաղաքացիական ազնիվ մղումներով: Շատ հնարավոր է, որ վերեւներից հրահանգ է իջեցվել, որ Եվրոպայի աչքին «պուպուշ» երեւալու համար այսօր անհրաժեշտ է, որ ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողները պաշտպանեն ազատ խոսքը, այլ նաեւ «անկախները», իշխանության մեջ գտվողները, պրոիշխանական, «պրոպետական» մտավորականները: Սա նաև մեր քաղաքացիների գիտակցության վրա ազդելուն ուղղված քայլ է, թե տեսեք, որ մենք այդքան էլ վատը չենք, ինչպես նկարագրում եք, որ մենք թեեւ ընդդիմության գաղափարները չենք կիսում, բայց մենք արդարության կողմնակից ենք, որ առանց քաղաքական համակարգի կտրուկ փոփոխության, տեղի է ունեցել լուրջ փոփոխություներ, որ իրավիճակն այնքան էլ վատ չէ:
-Արման Գրիգորյանն ասում է, որ մեզանում փոփոխության հույս է ներշնչում այն, որ դեմոդեռն Ռուսաստանը կարող է մոդեռնացվի, մասնավորապես Մոսկվայի քաղաքապետ Լուժովի հեռացումը կարող է հույսեր ներշնչի, որ Ռուսաստանը հրաժարվում է իր գաղութային քաղաքականությունից:
-Դրանք կարող են լինել փոփոխությանը նպաստող գործոններ, բայց փոփոխության մեխանիզմ գտնողը, փոփոխություն անողը մենք պետք է լինենք, ոչ թե արտաքին գործոնները: Եթե մենք համապատատասխան կամք չդրսեւորենք փոփոխությունների հասնելու համար, ինչքան էլ փոփոխության համար նպաստավոր արտաքին գործոններ լինեն, մենք որևէ բանի չենք հասնի։
-Ըստ Ձեզ`մեզանում փոփոխություններ անելու քաղաքական կամք կա՞:
-Դժվարանում եմ այս հարցին միանշանակ պատասխանել: Ցանկանում եմ հավատալ, որ այդ կամքը կա:
-2010-ին քաղաքական կամքի, քաղաքական կյանքի փոփոխությունների առումով արդյունքներ ունե՞նք:
-2010-ը վերաիմաստավորման տարի էր: Շատերը հետադարձ հայացք գցեցին, փորձեցին հասկանալ, թե մենք ինչու ենք այս վիճակում, ինչ պետք է անենք վաղը: 2010-ը առանձնացավ նրանով, որ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ ձեւավորվեցին, որոնք կարող են նպաստել նոր դեմոկրատական քաղաքական ազգի ստեղծմանը, ռեժիմի փոփոխությանը: Այս ամենը դրական երեւույթներ են, բայց քաղաքացիական նախաձեռնությունների հետ կապված պետք է ասեմ, որ ժամանակն է, որ տարբեր տեսակի քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները մտածեն, որ միավորվել է պետք, որովեհետև ինչ հարց էլ դու ուզում ես բարձրացրու, գալու ես կանգնես քաղացիական և քաղաքական ազատությունների բացակայության խնդրի առջև: Դու խոսում ես աշխատավարձի հետ կապված խնդիրներից, էկոլոգիայից, ամեն ինչից, եւ դու քո խնդիրը լիարժեք կարող ես լուծել այն դեպքում, երբ քաղաքացիական և քաղաքական ազատություններ լինեն: Բոլոր նախաձեռնությունների խնդիրը պետք է լինի` միասնական ջանքեր գործադրել առ այն, որ երկրում քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները դառնան իրականություն, որովհետեւ երբ դու, օրինակ, էկոլոգիական ինչ-որ խնդրի հետ կապված հարց ես բարձրացնում եւ ցանկանում ես հարցը լուծվի, դու հանրահավաք, պիկետ ես անում, քո հանրահավաքը արգելում են քաղաքական որոշմամբ. ստացվում է` քաղաքացիականն առանց քաղաքականի անհնար է, այսինքն` շատ կարեւոր է, որ դու քո առջեւ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների նվաճման հարց դնես:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 8-12-2010

No comments:
Post a Comment