Wednesday, December 15, 2010

Թուրքական ավիաուղիները փորձում են մուտք գործել ամերիկյան բասկետբոլ

Panorama.am. 15-12-2010- Լոս Անջելեսի հայերը հանդես են գալու ակցիայով` ընդդեմ բասկետբոլի աստղ Քոուբ Բրանթի և Թուրքական ավիաուղիներ (THY) ընկերության համատեղ գործունեության:
Այս մասին «Bloomberg»-ին տեղեկացրել է ԱՄՆ-ի հայ երիտասարդների ֆեդերացիայի արևմտյան գրասենյակը:
Բանն այն է, որ Թուրքական ավիաուղիներ ընկերությունը պայմանագիր է կնքել «Los Angeles Lakers» բասկետբոլային թիմի խաղացող Քոուբ Բրանթի հետ համաձայն որի` Թուրքական ավիաուղիները հովանավորելու են բասկետբոլիստին, վերջինս էլ դրա փոխարեն գովազդելու է Թուրքական ավիաուղիներ ընկերությունը` դառնալով «THY»-ի դեմքը:

No comments: