ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանի` արդեն նախկին արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի հեռացումով Սպիտակ տան քաղաքական դիրքորոշումը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ չի փոխվի: "Կարեւոր չէ, թե ով է Իրանի ԱԳ նախարարը, այլ կարեւոր է Իրանի կառավարության արտաքին քաղաքականությունը",- ասել է Քլինթոնը:Նշենք, որ միեւնույն ժամանակ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Մոթաքիի հեռանալով իրենց երկրի արտաքին քաղաքականությունը չի փոխվի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment