Wednesday, December 15, 2010

Թուրք նախարարը իր վրա ձու նետած ուսանողի դեմ դատական հայց է ներկայացրել

News.am. 15-12-2010- Թուրքիայի պետնախարար, ԵՄ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն իր վրա ձու նետած ուսանողի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով ուսանողին պատժել 2 տարի ազատազրկման։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Էգեմեն Բաղըշի հայցի հիման վրա Անկարայի հանրապետական դատախազի կազմած մեղադրականում նշվում է, որ Բաղըշը բողոքել է, քանի որ իր վրա նետված ձուն կեղտոտել է կոստյումի վերեւի հատվածի աջ կողմը։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Էգեմեն Բաղըշը մասնակցել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում կազմակերպված մի կոնֆերանսի, որտեղից դուրս գալուց հետո նրա վրա ուսանողների մի խումբ ձվեր է նետել։

No comments: