Saturday, December 18, 2010

Բյուլբյուլօղլի. «Ղարաբաղյան պատերազմը ոչ մեկին շահաբաժին չի բերել»

Diplomat.am . 17-12-2010- Դեկտեմբերի 16-ին ՝ Մոսկվայում բացված «Ժողովրդական դիվանագիտության դերը միջազգային հումանիտար համագործակցության զարգացման մեջ» թեմայով երկօրյա Միջազգային հասարակական ֆորումում Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին անդրադառնալով ԼՂ հակամարտությանը ասել է.
«Այս պատերազմը ոչ մի շահաբաժին չբերեց ոչ մի մարդու՝ ներառյալ դրա կատաղի ջատագովներին։ Ընդհակառակը՝ դա դարձավ Հարավային Կովկասում խորը անվստահության ու էթնիկական մեկուսացման խթան, մարդկանց սրտերում ցանել է իրավական ու ֆիզիկական անպաշտպանություն, կորուստների անվերադարձություն։ Բայց չէ որ մեր յուրաքանչյուրը լոկ մի կյանք ունի և դրա նկատմամբ՝ հավասար իրավունք ։

No comments: