HayNews.am. 17-12-2010 - Վաղը սպասվում է թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության 15-րդ արտահերթ համագումարը:Ինչպես փոխանցում է Ankara գործակալությունը, համագումարին մասնակցելու հրավերներ են ստացել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, այդ թվում նաև Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ արք. Աթեշյանը, Հունական ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը և այլոք:
Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական ձախակողմյան ընդդիմադիր կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին, Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի կողմից: Հանդիսանում է Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը:
2010 թվականից կուսակցության նախագահն է Քեմալ Քըլըչդարօղլուն, ով փոխարինեց սեքս սկանդալի կիզակետում հայտնված Դենիզ Բայքալին: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո երկրորդ ուժն է՝ ընդհանուր 550 պատգամավորական մանդատներից իր տրամադրության տակ ունենալով 101-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment