Monday, December 6, 2010

Հայաստանը կկրկնապատկի իր զինվորականների թիվն Աֆղանստանում

News.am. 6-12-2010- ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը դեկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Սամվել Մկրտչյանը տեղեկացրել է իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար:
Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Դաշինքի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նշանակալից առաջընթացի առնչությամբ եւ նշել, որ այն երկուստեք կկրի հետեւողական եւ շարունակական բնույթ: Կողմերը քննարկել են Լիսաբոնի գագաթաժողովի արդյունքները, կայացված որոշումների եւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման, ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:
Աֆղանստանի գործողության եւ երկրի անվտանգության գործառույթների աֆղանական իշխանություններին աստիճանաբար փոխանցման խնդիրների հետ կապված` Կլաուդիո Բիզոնիերոն դրվատել է Հայաստանի ղեկավարության որոշումը` կրկնապատկելու գործողությանը մասնակցող իր զինվորականների թիվը: Սամվել Մկրտչյանը ներկայացրել է ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող զարգացումները:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 3-ի հրամանագրով Սամվել Մկրտչյանի փոխարեն ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար է նշանակվել Արմեն Եդիգարյանը:

No comments: