Panorama.am. 13-12-2010- «WikiLeaks»-ի հերթական հրապարակումները վերաբերվում են նախկին խորհրդային միության հանրապետությունների ղեկավարներին և նրանց մերձավորներին: Ամերիկացի դիվանագետներին հատկապես հետաքրքրել է Ադրբեջանի առաջին տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի դերը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում: Այս մասին գրում է BFM.ru լրատվական կայքը:Ամերիկացի դիվանագետն իր գրառումներում Ադրբեջանը ներկայացրել է որպես ավտորիտար պետություն, որտեղ կառավարումն իրականացվում է այնպես, ինչպես միջնադարյան եվրոպայում: Հրապարակումներում նշվում է, որ երկիրը ղեկավարում են մի քանի ընտանիքներ, որոնցից ամենագլխավորն Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբանի ընտանիքի կլանն է (Փաշաևներ):
«The Guardian» հեղինակավոր հանդեսը, հղում անելով հրապարակված գրառումներին, նշում է, որ տնտեսական դաշտում Փաշաևաները ազդեցիկ տեղ են գրավում: Վերջիններիս են պատկանում մի շարք խոշոր բանկեր, ապահովագրական ընկերություններ, շինարարական և տուրիստական ընկերություններ:
Ամերիկացի դիվանագետների կարծիքով, Մեհրիբան Ալիևան ավելի ուշադիր է նորաձևությանը, քան ցանկացած մուսուլմանական երկրի միջին կանայք: Ադրբեջանի առաջին տիկնոջ ոճը նույնիսկ արևմտյան չափանիշներով սադրիչ կհամարվի:
Որոշ ժամանակ առաջ Մեհրիբանը արտերկրում «լայնաբովանդակ» կոսմետիկական օպերացիաներ է արել, ինչի պատճառով մինչ այժմ իր դեմքի միմիկաներին ամբողջովին չի «տիրապետում»:
Ամերիկացի դիվանագետների գրառումներից մեկը վերաբերվում է 2008 թվականին Բաքու ժամանած ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի կնոջը՝ Լինն Չեյնիին: Բարձրաստիճան հյուրին դիմավորելու էին եկել Ադրբեջանի առաջին «լեդին» և իր երկու աղջիկները: Լինն Չեյնին տեսնելով նրանց՝ գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկին հարցրել է, թե նրանցից ո՞րն է առաջին տիկինը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment