Tert.am. 6-12-2010- Արևմտյան մամուլը շարունակում է հրապարակել Wikileaks–ի տարածած Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերը։Հրապարակված նոր փաստաթղթերում տեղ են գտել որոշ մանրամասներ, որոնք վերաբերում են Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի մահապատժի մանրամասներին։
Ֆրանսիական Le Monde պարբերականի հրապարակած 2007թ. հունվարի 7-ին թվագրված փաստաթղթում նշվում է, որ Բաղդադում Միացյալ Նահանգների այն ժամանակվա դեսպան Զալմայ Հալիլզադն ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղարկած հեռագրում մանրամասներ է ներկայացնում Սադամ Հուսեյնի մահապատժի մասին։ Այդ մանրամասները, որոնք ստորև ներկայացնում ենք, ամերիկացի դիվնագետին պատմել է Հուսեյնի մահապատիժը վավերացրած Իրաքի գլխավոր դատախազ Մոնքիթ էլ Ֆարունը։
«Սադամին ամերիկացիներն ուղղաթիռով բերեցին Բաղդադի կենտրոնում գտնվող բանտերից մեկը։ Ամերիկացիների կողմից էր պատրաստվել նաև այն կախաղանը, որի վրա պետք է կախեին Սադամին։ Վերջինիս դեմքը ծածկված էր սև շորով, ձեռքերը՝ կապված, դողում էր։ Երբ արձակեցին ձեռքերը, դատավորը կարդաց վճիռը։ Այդ ժամանակ Սադամն սկսեց անհանգստանալ, սակայն խոսեց որպես առաջնորդ։ Մահապատժի իրականացման վայրում գտնվողներից մեկը հարցրեց, թե արդյո՞ք Սադամը վախենում է։ Վերջինս պատասխանեց. «Սադամը չի վախենում, որովհետև նախագահ դառնալուց ի վեր այս օրվան եմ սպասել. նախագահը շատ թշնամիներ է ունենում»։
Այնուհետև Սադամին օգնեցին բարձրանալ դեպի կախաղան տանող սանդուղքով։ Ներկաներից մեկը բղավեց՝ «Գնա՛ դժոխք», իսկ մյուսը՝ «Մուքթադա, Մուքդադա» (Իրաքի շիա հոգևորականների առաջնորդ, որի ընտանիքի անդամները սպանվել էին Սադամի հրամանով)։ Սադամը հրաժարվեց մահապատժի իրականացման պահին իր դեմքը փակելուց, և մահապատիժն ի կատար ածվեց։ Այդ տեսարանը բջջային հեռախոսներով նկարահանում էին իրաքցի երկու նախարարներ»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment