Thursday, January 13, 2011

Շրջանառության մեջ են դրվել Անիի 1050-ամյակին եւ Արտաշատի 2200-ամյակին նվիրված հուշամեդալներ

News.am. 13-1-2011- Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակին, Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակին, Անիի հիմնադրման 1050-ամյակին, Արտաշատի հիմնադրման 2200-ամյակին նվիրված 1000-ական ոսկե եւ Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված 500 արծաթե հուշադրամներ:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Մեծարենցի 125-ամյակին եւ Ռոսլինի ծննդյան 800-ամյակին նվիրված հուշադրամների անվանական արժեքը 10 հազար դրամ է, մյուս երեք հուշադրամներինը` 1000 դրամ:

No comments: