Saturday, January 22, 2011

Հունվարի 24-ին կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Tert.am. 21-1-2011- Հունվարի 24–ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։
Հունվարի 14–ին Երևանում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը չէր բացառել առաջիկայում եռանախագահների հետ հանդիպման հնարավորությունը։
«Հնարավոր է, որ մյուս ամսվա սկզբին հանդիպում կայանա նաև եռանախագահների հետ»,– նշել էր արտգործնախարարը։

No comments: