Tuesday, January 11, 2011

Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակիցը մորթել է ողջ ընտանիքին

News.am. 11-1-2011- Բաքվի Նիզամիի շրջանում դաժան սպանություն է կատարվել:
Ինչպես ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են դատախազությունից, այսօր առավոտյան, ժամը 4-ի սահմաններում, Ռովշան Մեհրալիեւը կենցաղային վեճի հողի վրա սպանել է իր մորը՝ Էլմիրա Մեհրալիեւային, կնոջը՝ Լալա Մեհրալիեւային, երկու մանկահասակ երեխաներին, հարվածներ հասցնելով խոհանոցի դանակով:
Հարեւաններին դեպքի մասին հայտնել է 8-ամյա Նուրանան, ով կարողացել է փախչել եւ հայտնել հարեւաններին, որոնք էլ ահազանգել են ոստիկանությանը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են Մեհրալիեւին եւ տեղափոխել հիվանդանոց, քանի որ նա ինքն իրեն դանակի հարվածներ էր հասցրել:
Ըստ հաղորդագրության, գործազուրկ Մեհրալիեւը ղարաբաղյան պատերազմի մասնակից է:

No comments: