HayNews.am, 29.01.11: «Ժամանակ» օրաթերթը գրում է, որ ոստիկանությանը մոտ կանգնած իր աղբյուրները հաղորդում են, թե «երեկ Երևան քաղաքի վարչության թմրամոլության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներին հաջողվել Է առգրավել աննախադեպ ծավալի թմրանյութ` մասնավորապես էքստազիի 42 000 հաբ և մոտ կես կիլոգրամ մաքուր հերոին։ Հիշեցնենք, որ Հայաստանում այս երկու թմրամիջոցն էլ գրեթե անհնար է հայթայթել։ Ի դեպ, երկուսն էլ համարվում են չափազանց վտանգավոր ու թանկարժեք թմրանյութեր։ Էքստազիի մեկ հաբը Հայաստանում մոտավորապես արժե 50 ԱՄՆ դոլար։ Առգրավված թմրամիջոցի ընդհանուր արժեքը հասնում է 2 միլիոն դոլարի»,-հավելում է թերթը:
Հավելենք, որ ոստիկանության լրատվականից հաստատել են, թե կա թմրանյութի մեծ քանակի հայտնաբերման դեպք, աշխատանքները շարունակվում են:
Հավելենք, որ ոստիկանության լրատվականից հաստատել են, թե կա թմրանյութի մեծ քանակի հայտնաբերման դեպք, աշխատանքները շարունակվում են:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment