Monday, January 31, 2011

Ադրբեջանցիները 7 օրում ավելի քան 1000 կրակոց են արձակել ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ

Tert.am, 30.01.11: Անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը կրկին անհանգիստ էր: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հակառակորդն օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներ, ընդհանուր առմամբ հունվարի 23-29-ն ընկած ժամամակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 165 անգամ` ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան պաշտպանական հատվածներում, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է АК, СВД, Սև նետ, ПК, ДШК, УТЁС տիպի փորք և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

No comments: