Friday, January 14, 2011

ԵԱՀԿ նոր նախագահ. Հակամարտությունները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելը պետք է լինի մեր բարձրագույն պարտականությունը

Panorama.am. 13-1-2011- ԵԱՀԿ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ու բանակցային ճանապարհով: Այդ մասին դիմելով ԵԱՀԿ մշտական խորհրդին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը (Audronius Ažubalis), տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նա կոչ է արել ԵԱՀԿ անդամ երկրներին կենտրոնանալ առկա հակամարտությունների լուծման հարցի և ազգամիջյան մարտահրավերների լուծման ու հիմնարար ազատությունների պաշատպանության վրա:

«Վերջին քսան տարիների ընթացքում ԵԱՀԿ անդամ երկրները և անհատապես, և հավաքական առումով հսկայական քայլ են կատարել դեպի առաջ: Քսան տարի հետո էլ խնդիրները մնացել են, և մենք նախկինի նման մարտահրավերների ենք հանդիպում, բայց առաջընթացը անհերքելի է: Այն, ինչ մենք արել ենք նախկինում, պետք է ի վիճակի լինենք անել նաև այժմ չլուծված վեճերի լուծման համար: Դա ոչ միայն նախագահության հարց է, այլ հարց է բոլորիս համար: ԵԱՀԿ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելը պետք է լինի մեր բարձրագույն պարտականությունը», -հավելել է նա:

Նրա խոսքով, Լիտվայի նախագահությունը ԵԱՀԿ-ում պետք է համառի Մոլդովայի բանակցություններում «5+2» ձևաչափը, և պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի առավել ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հիմնահարցի լուծման հարցում:

No comments: