Thursday, January 13, 2011

Թուրք գործիչը տագնապած է. «Հայերը վերադառնում են Անատոլիա»

Panorama.am. 12-1-2011- «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» հորջորջված կազմակերպության փոխնախագահ Սավաշ Էղիլմեզն անհանգստություն է հայտնել, որ հայերը վերադառնում են Անատոլիա (թուրքերն այդպես են անվանում Արևմտյան Հայաստանի հողատարածքը): Սավաշ Էղիլմեզը ընդգծում է, որ հայությունը ջանում է գիտական, քաղաքական ու հասարակական հարթակներում մշտապես օրակարգի մեջ պահել հողային պահանջատիրության հարցը:
Ինչպես տեղեկացնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը, Էղիլմեզը մտահոգիչ է համարել այն իրողությունը, որ Օսմանյան կայսրության քաղաքացիներ հանդիսացած հայերի հետնորդներն այժմ սկսել են ուղիներ փնտրել Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար: Դա, ըստ թուրք գործչի, Հայաստանի ու Հայկական սփյուռքի կիրառած ռազմավարության առանցքային կետերից մեկն է: ԱՄՆ-ում հայ փաստաբանների բացած դատը թուրքական պետության դեմ, ըստ նրա, հենց այդ ռազմավարության մասն է կազմում:

No comments: