Monday, January 31, 2011

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂ

«Լրագիր» 30-1-2011- Երեկ Թեհրանում հանդիպել են Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմին և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Երկու երկրները համաձայնության են եկել խողովակաշար կառուցելու հարցում, որով Իրանը նավթ կմատակարարի Հայաստանին: Այս մասին հայտնում է Իրանի նավթի նախարարության պաշտոնական կայքը: Նավթամուղը սկիզբ կառնի Թավրիզ քաղաքից:
Արմեն Մովսիսյանը Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել է նաև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը:

No comments: