«Լրագիր» 22-1-2011-Թուրքական Elle Turkey ամսագրի դեկտեմբերի համարում տեղ են գտել Անա Զալեվսկայի և Կարոլին Մաչովայի զբոսանքի լուսանկարները Անիի ավերակներում, կիսաքանդ հայկական եկեղեցիների կողքին: Լուսանկարների հեղինակը Սենոլ Ալթունն է, իսկ հագուստների դիզայները` Մելիս Ագազաթը: Ֆոտոշարքը տեղադրված է Fashion Gone Rogue ինտերնետային հանդեսի էջում:
Կասկած չկա, որ այդ ֆոտոշարքը Հայաստանում կառաջացնի բուռն կրքեր, որոնց տերերի մեծ մասի մոտ այդ կիրքը կլինի ոչ թե լուսանկարված մոդելների, այլ թուրքերի արարքի հանդեպ: Թուրքերին կմեղադրեն Անիի սրբությունները ինչ որ մոդելներով պղծելու համար:
Իրականում, ինչպես Panorama.am կայքին կարծիք էր հայտնել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, տեղի ունեցածը թերեւս եզակի դեպք է, երբ թուրքերը իրապես գնահատում են հայկական հուշարձանները, դրանց գեղեցկությունը, դրանց արժեքը: Իսկ այդ լուսանկարների շարքով Անին թերեւս ավելի շատ կարժանանա աշխարհի ուշադրությանը, քան հայաստանցի նորածինների անունը Անի դնելու կամ բոլոր Անիներին Երեւանի հրապարակում հավաքելու Սփյուռքի նախարարի գաղափարի շնորհիվ:
Որքան էլ ոմանց համար թվա զարմանալի կամ տարօրինակ, թուրքերը ցույց են տալիս, թե ինչպես կարելի է համադրել պատմությունն ու ներկա ժամանակը եւ ստանալ թե գեղեցիկ, թե առավել հնչեղ ու հետաքրքիր արդյունք, որը ժամանակակից օտարերկրացու համար պատմությունը դարձնում է առավել գրավիչ:
Սակայն մեզ իհարկե այդպիսի բաներ սովորեցնել պետք չէ: Մենք գիտենք, թե ինչի համար են պետք եկեղեցիները: Դրանք պետք են կամ որպես “աստղային” տեսահոլովակների ֆոն` երբ որեւէ “աստղ” կանգնում է ու աղիողորմ երգում ի սեր հայրենիքի, կամ ուտել խմելու համար, երբ եկեղեցու պատերին` ինչպես Նորավանքում, կցվում են ռեստորաններ: Մեր մոդելը չալաղաջն Է, որը թագավորում է ամենուր` Սեւանի ափից մինչեւ եկեղեցիների պատերը:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment