Tert.am, 31.01.11: Թուրքիայում ձերբակալել են մի խումբ մարդկանց, որոնք պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Դենիզլիում։ Բանվորական կուսակցության Դենիզլիի նահանգային գրասենյակի նախագահ Մուստաֆա Գյուլեչն ու նրա կուսակիցները ցանկացել են հայտարարությամբ հանդես գալ Էրդողանի՝ Դենիզլի կատարելիք այցի առնչությամբ։ Սակայն իրավապահները թույլ չեն տվել նրանց։
«Ահաբեկիչներին դհոլ–զուռնայով եք դիմավորում։ Ինչո՞ւ թույլ չեք տալիս՝ մենք հանդես գանք հայտարարությամբ»,– ասել է Մուստաֆա Գյուլեչը։
Իսկ երբ երիտասարդներից մեկը բարձրախոսով սկսել է հակաիշխանական կարգախոսներ հնչեցնել, բախում է տեղի ունեցել ոստիկանների և հավաքվածների միջև, ինչի հետևանքով ձերբակալվել է 18 մարդ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment