Monday, January 31, 2011

Հայ հաքերները հասցնում են պատասխան հարվածը` կոտրելով ադրբեջանական կայք

Tert.am, 30.01.11: Հայկական mozambicoArmeniCo հաքերական խումբն, ի պատասխան թուրք-ադրբեջանական հարձակման, կոտրել է http://sulh.az/ կայքը, որը պատկանում է ավտոբիզնեսով զբաղվող խոշոր ընկերության: Այս մասին հայտնում է PCNews.am-ը:
Կայքում տեղադրված է հետևյալ գրությունը` «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...»:
Հիշեցնենք, որ mPer0rshiP անունով հաքերների խումբը կոտրել է Smart Systems-ի սերվերը: 295 հայկական կայքեր, որոնք օգտվում էին ընկերության առաջարկած հոսթինգից, այժմ կոտրված են:

No comments: