Saturday, January 15, 2011

Ադրբեջանը ներդնում է բոլոր ջանքերը, որպեսզի ձեռք գցի Ռուսաստան-Հայաստան գազատարը

News.am. 14-1-2011- Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածի մասնավորեցմանը մասնակցելու եւ հաղթելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին հայտարարել է Ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը:
«Ադրբեջանական կողմը մտադիր է օգտագործել այդ գազատարը՝ իր գազը դեպի Սեւ ծովի ափ արտահանելու համար»,- հայտարարել է նա:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, վրացական կողմն այդ գազատարն արդեն դուրս է բերել Վրաստանի ռազմավարական օբյեկտների ցանկից, որոնք մասնավորեցման ենթակա չեն:
Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում այդ տեղեկատվությունը բազմաթիվ անգամ հրապարակվել է, սակայն վրացական կողմը մե՜կ հերքում է դա, մե՜կ անուղղակի՝ հաստատում:

No comments: