«Լրագիր» 22-1-2011- “Մոտ օրերս հայտնի կդառնա, թե ինչ արդյունք կունենա Հայաստանի կառավարության եւ ռուսական Գազպրոմ ընկերության միջեւ բանակցությունը եւ ինչ գին կառաջարկի Գազպրոմը Հայաստան մատակարարվող գազի համար”, հունվարի 20-ին հայտարարել է Հայաստանի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Գազպրոմն այս տարվա համար ծրագրում է Եվրոպային գազ մատակարարել միջինը 300 դոլարով:
Հայաստանը դարձել է Գազպրոմի պատանդը եւ փաստացի տիրույթը, որը, ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերի խոսքով, արդեն որպես գազի վճար ստացել է Հայաստանի բազմաթիվ ենթակառուցվածքները: Անցյալ տարեվերջին Հայռուսգազարդի տնօրեն Կարեն Կարապետյանը դարձավ Երեւանի քաղաքապետ: Նրա առաջին քայլերից մեկը դարձավ քաղաքապետարանի աշխատակիցների համար ռուսերենի դասընթացներ կազմակերպելը, ընդ որում, հայտարարվեց, որ քաղաքապետարանը սերտ համագործակցություն է ծավալելու ԱՊՀ երկրների քույր-քաղաքների հետ:
Մինչ այդ, Գազպրոմի տնօրեն Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է Երեւանի զարգացման համար ներդնել մինչեւ 2 միլիարդ դոլար: Ըստ ամենայնի, այդ գումարը ներդրվելու է այսպես կոչված Օխտա-կենտրոնի շինարարության համար, որը պետք է կառուցվեր Սանկտ Պետերբուրգում: Կառույցը խոստանում էր այն աստիճան հրեշավոր լինել, որ Սանկտ-Պետերբուրգի բնակիչները դիմեցին բողոքի ակցիաների: Այն չեղյալ հայտարարվեց, սակայն, երեւում է, Գազպրոմը մտադիր է այն կառուցել Երեւանում, որպես իր իշխանության խորհրդանիշ:
Կրիմինալ-կայսերական բարոյականության օրենքներով, Գազպրոմն իրեն կարող է իրավունք վերապահել շտաբ-բնակարան կառուցել Երեւանում: Ընկերությունն այստեղ արդեն ահռելի սեփականություն ունի, նրա աշխատակիցը դարձել է Երեւանի քաղաքապետ, իսկ գազի գնի օգնությամբ Գազպրոմը կարող է նույնիսկ ազդել Հայաստանի հասարակական տրամադրությունների վրա, ընդհուպ մինչեւ բունտ: Սակայն գլխավորն այն է, որ Գազպրոմն իր գրպանում է պահում հայկական իշխանությանը, որն արդեն չի էլ փորձում դիմադրել:
Երեւում է, Երեւանում Գազպրոմի հսկայածավալ նախագծի հայտարարմանը կհետեւի Գազպրոմին մերձ մարդու նշանակումը Հայաստանի վարչապետի պաշտոնին, որը միջազգային ֆինանսական կառույցներին այնքան մերձ չի լինի, որքան Տիգրան Սարգսյանը: Որպեսզի վերջնականապես հաստատվի Գազպրոմի իշխանությունը Հայաստանում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Նկարում` Օխտա-կենտրոնի մանրակերտը

No comments:
Post a Comment