Saturday, January 22, 2011

Առաջիկայում հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները

7Or.am. 22-1-2011- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետներ Սերգեյ Մինասյանն ու Մանվել Սարգսյանը նշել են, որ հունվարի 24-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայանալու է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, որից, սակայն, ոչ մի նշանակալի առաջընթաց կամ զարգացում չեն ակնկալում։
-Հունվարի 24-ին տեղի կունենա արտգործնախարարների ընդամենը հերթական հանդիպում,-ասել է Սերգեյ Մինասյանը։՝
Իսկ այն մասին, որ դրանից հետո հնարավոր է՝ հանդիպում տեղի ունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, նրանք ասել են, թե դա կլինի նույն գործընթացը՝ պարզապես մեկ աստիճան բարձր մակարդակով, և դրանից նույնպես ոչ մի լուրջ սպասելիք չունեն։

No comments: