Ստրասբուրգում հայտարարել է Դավութօղլունՙ առանց հրաժարվելու հայկական կողմին առաջադրվող նախապայմաններից«ԱԶԳ», 26-01-2011- Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ելույթ էր ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ այդ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն ավարտել էր ելույթը, ապա եւ պատասխանել պատվիրակների հարցերին, այդ թվումՙ հայ:
Դավութօղլուի պատասխաններին անդրադարձել էին հայաստանյան կայքերը: Անդրադարձել է նաեւ Նյու Յորքի Turkishny.com կայքէջը: Ըստ թուրքական աղբյուրի, Դավութօղլուն հայ պատվիրակի հարցին պատասխանելիս, նախ անդրադարձ է կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ուղղությամբ 2010-ին կատարված աշխատանքներին, այնուհետեւ ընդգծել է, որ Թուրքիան մեծ կարեւորություն է տալիս ինչպես Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը, այնպես էլՙ Հարավային Կովկասի կայունացմանը, շարունակելով. «Թուրքիայի համար Հայաստանը ոչ թե սպառնալիք է կամ թշնամի երկիր, այլ հավանական բարեկամ»:
Այնուհետեւ Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է. «Հայաստանը օկուպացրել է Եվրոխորհրդի մեկ այլ անդամ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, իսկ դա միանգամայն հակասում է եվրոպական այս կառույցի սկզբունքներին»: Վերջում նա ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող հիմնահարցի կարգավորումը մեծապես կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:
Նախ պետք է ասել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը հայ-թուրքական արձանագրությունների խորհրդարանում վավերացման համար հայկական կողմին առաջադրված նախապայմանների հետեւանքով սառեցվել էր: Հետեւաբար անցյալ տարի կատարվել են ոչ թե հարաբերությունների նորմալացմանն ուղղված աշխատանքներ, այլ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ ստեղծվել էր միջազգային հանրությանն ապակողմնորոշելու միտում ունեցող պատրանք, թե նորմալացման գործընթացը շարունակվում է:
Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ միջազգային հանրությունը, առավել եւս Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացով շահագրգիռ ուժային կենտրոնները, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, դատապարտելով նախապայմանների առաջադրումը, միանգամայն անընդունելի էին համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շաղկապումը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին:
Հարեւան պետությանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ առաջադրելը, այն էլ երրորդ պետության պատճառով, ինչպիսին Ադրբեջանն է, ոչ միայն միջազգային իրավունքի նորմերի խախտում է, այլեւ թշնամանքի ակնհայտ դրսեւորում: Եվ այդ թշնամանքը նորություն չէ: Եթե Թուրքիայի նախորդ կառավարությունները նախապայմաններ առաջադրելիս սպառնում էին Հայաստանին, որ պարտադրեն դրանք, ապա Էրդողանի կառավարությունը ակնհայտ թշնամանքի դրսեւորում հանդիսացող նախապայմանները ուժի մեջ պահելով հանդերձ, Հայաստանին համարում է «հավանական բարեկամ» երկիր, որպեսզի միջազգային հանրությանն ապակողմնորոշի եւ խուսափի նորմալացման գործընթացում նախապայմանների առաջադրումը անընդունելի համարող ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ի դեմս Ֆրանսիայի, նաեւ Եվրոմիության հակազդեցությունից:
Արտգործնախարարը կարող է խորամանկել, սակայն անձնական կյանքում: Իսկ դիվանագիտության մեջ նա պետք է դատող լինի, ոչ թե խորամանկ, այլապես պատճառ կդառնա, որ իր երկիրը դառնա միջազգային ուժերի հակազդեցության թիրախ, ինչպես Հայաստանի հետ նորմալացման գործընթացի ձախողելու պատճառով դարձել է Թուրքիան, եւ կուժեղանան նրա վրա գործադրվող ճնշումները: Ի վերջո, միջազգային ուժերը միամիտ չեն, ավելին, կարող են խորամանկելու համար պատժել:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment