Saturday, January 15, 2011

Գյուլի պատասխանը Մերկելին. Մեծ երկրները կողմերի հետ պետք է խոսեն առանց նրանց վիրավորելու

News.am. 14-1-2011- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիայի նկատմամբ քննադատական հայտարարությանը, Էրդողանից ու Դավութօղլուից հետո, պատասխանել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Գյուլը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Մերկելի հայտարարությանը, նշել է, թե մեծ երկրների վրա մեծ պատասխանատվություն է ընկած։ «Մեծ երկրները կողմերի հետ պետք է խոսեն առանց նրանց վիրավորելու»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Նշենք, որ Անգելա Մերկելը Կիպրոս կատարած այցի ընթացքում մեղադրել էր Թուրքիային՝ Կիպրոսի հարցի լուծմանը խոչընդոտելու մեջ։ Հիշյալ հայտարարությանը շատ խիստ էր արձագանքել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խորհորդ տալով Մերկելին պատմության դասագրքերը նայել։

No comments: