Հաջորդ խորհրդարանական ընտրությունները վճռական կլինեն Հայաստանի համար երկու պատճառով:
Առաջին պատճառը կապված է Հայաստանի ընդհանուր դիրքորոշման, պատկերի և ապագայի հետ: Փաստն այն է, որ 1996-ից սկսած, Հայաստանում ընտրությունները ֆորմալ բնույթ են կրել և երբեք չեն համապատասխանել միջազգային և Եվրոպական ստանդարտներին: Հայաստանի քաղաքացիները միշտ դուրս են մնացել երկրի որոշումների ընդունման համակարգից և փաստորեն, որպես ոչ ազդեցիկ ուժ, նրանք նաև դուրս են մնացել կարևոր տնտեսական ոլորտներից: Ընդհանրապես, կան միայն մոտ 100 ընտանիքներ, որոնք որևէ կերպ ազդում են որոշումների ընդունման գործընթացի վրա, որոնք նաև տիրապետում են հիմնական տնտեսական ռեսուրսները և պատասխանատու են ամբողջ երկրի ու նաև ժողովրդի համար, մի քանի հարցերում:
Մենք համարում ենք հաջորդ խորհրդարանական ընտրությունները մի վերջին հնարավորություն քաղաքացիներին որոշումների ընդունման գործընթացում ներգրավելու համար: Այդ գործընթացում, Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերը պետք է վերադարձնեն իշխանությունը մարդկանց և ընտրվեն որպես մարդկանց ներկայացուցիչներ: Մենք համարում ենք, որ Հայաստանում չկան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք անցյալում հակադեմոկրատական ձախողումներ ունեցած չլինեն: Հետևաբար, ամենևին կարևոր չէ, թե ինչ ուժեր կկազմեն խորհրդարանը. ամենակարևորն այն է, թե ինչպես նրանք կներկայանան:
Այստեղ ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է նախագահի վրա, ով նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահն է: Պետության ղեկավարը դատապարտված է պատմական պատասխանատվությունը կրել, և իր հիմնական խնդիրը խորհրդարանական ընտրությունների ընթացքում պետք է լինի ապահովել արդար և ազատ ընտրություններ նույնիսկ իր կուսակցության շահերը զոհելու գնով: Նման ընտրությունները, անկախ արդյունքներից, կուժեղացնեն նախագահի, մարդկանց, ընտրված կուսակցությունների, ինչպես նաև պետության դիրքերը: Սա միայն դրական հետք կթողնի Հայաստանի տնտեսության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և մի շարք այլ կարևոր խնդրիների վրա, քանի որ, Ազգային Ժողովը, հետևաբար նաև կառավարությունը, որոնք ընտրված կլինեն ժողովրդավար ճանապարհով, կկարողանան իրականացնել իրական ռեֆորմներ:
Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ Հայաստանում քաղաքական կուսակցություններ դեռևս չեն ձևավորվել: Քաղաքական կուսակցությունները (ներառյալ ընդդիմությունը) պարզապես հարթակ են ուժերի համակարգում տեղ զբաղեցնելու համար: Ուժերի համակարգում տեղ զբաղեցնելը տնտեսական առավելություններ և սեփականության իրավունքի երաշխիքներ է ընձեռում: Քաղաքական կուսակցությունների միջոցով է, որ մարդիկ հաղորդում են իրենց խնդիրները իշխանություններին: Ներկայիս քաղաքական կուսակցական համակարգերը չեն լուծում այս հարցը, կամ լուծում են միայն մասնակիորեն:
Սա հանգեցնում է նրան, որ Ազգային Ժողովի կողմից ընդունված համարյա յուրաքանչյուր օրենք, անկախ նրանից, թե այն հասարակության մեծամասնության շահերից բխում է, թե ոչ, արժանանում է հասարակության դիմադրությանը:
Սա նշանակում է, որ քաղաքական կուսակցությունները չեն կատարում իրենց հիմանական գործառույթը, որն է ներգրավել հասարակությանը որոշումների կայացման գործընթացում:
Նման մեխանիզմների իրականացումը կատարվում է միայն խորհրդարանի մի քանի երիտասարդ անդամների կողմից: Այս մեխանիզմները բավականին պարզ և կիրառական են Հարավային Եվրոպայի քաղաքական կուսակցական համակարգի կողմից: Ընդդիմությունը, չունենալով պետական լծակներ, բավական գրագետ կարողանում է կիրառել այս մեխանիզմները: Ինչևէ, այս մեխանիզմների իրագործումը հիմնականում ուղղված է ղեկավարության որոշումների հանդեպ հասարակական վստահությունը քայքայելուն: Իշխանությունները հազվադեպ են իրագործում այս մեխանիզմները` այսպիսով ձևավորելով անհավասարակշիռ քաղաքական մոտեցումներ հասարակության մոտ, ինչը հանգեցնում է տարբեր տնտեսական և քաղաքական խնդիրների:
Ապացուցված է, որ Հայասատանի բնակչության արտագաղթի հիմնական պատճառը արդարության բացակայությունն է և ապագայի հանդեպ կասկածամտությունը: Եվ քաղաքական կուսակցությունները մեծ դերակատարություն են ունեցել ստեղծված իրավիճակի համար:
Այսպիսով, տնտեսական պատճառները հասարակության դժգոհությունների միայն մի մասն են, ամենակարևոր խնդիրն այն է, որ մարդիկ ուզում են բարձրաձայնել իրենց մտահոգությունները և համարել Ազգային Ժողովը և կառավարությունը որպես իրենց խորհրդարան և կառավարություն և ոչ թե որպես առավելություն ունեցող մարդկանց մի խումբ, ովքեր որոշում են, թե իրենք ինչպես պետք է ապրեն: Մյուս կողմից, քաղաքական ժողովրդավարացումը և հասարակության ներգրավումը կավելացնեն քաղաքական կուսակցությունների ժողովրդավարությունը և կնվազեցնեն սոցիալական լարվածությունը:
Կայզեր Ուիլդման
Եվրոպական անկախ փորձագետ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment