Monday, January 31, 2011

Քրդերը «գրոհել» են թուրքական պարբերականի խմբագրատունը

HayNews.am, 31.01.11: Հազարավոր քրդեր շրջապատել են Թուրքիայում ամենամեծ տպաքանակ ունեցող Posta պարբերականի շենքը, հայտնում է քդրական Firat գործակալությունը: Ցուցարարները բողոքել են թերթի սյունակագիր Ջանդաշ Թոլգայից, ով վերջերս քրդերին վիրավորող մի շարք հոդվածներ է հրապարակել:
Ցուցարարներին փորձել են խանգարել ոստիկանները, ինչն առաջ է բերել հրմշտոց և բախումներ: Քուրդ ցուցարարները, սակայն, շարունակել են արտահայտել իրենց բողոքը՝ քարեր նետելով թուրքական թերթի խմբագրատան վրա:
Միևնույն ժամանակ ցուցարարները ներողություն են պահանջել Doğan մեդիա հոլդինգից (որին և պատկանում է Posta-ն), որի թերթերն ու հեռուստաընկերությունները, ինչպես նշել են բողոքի ակցիայի մասնակիցները, նախկինում բազմիցս վիրավորական հրապարակումներ են ունեցել ոչ միայն քրդերի, այլ նաև հայերի և ալևիների վերաբերյալ:

No comments: