News.am. 19-2-2011- Թուրքիայի զինված ուժերի վերնախավի ներկայացուցիչները գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաների գլխավորությամբ այցելել են Հասդալի զինվորական կալանավայր՝ տեսակցելու օրեր առաջ «Մեծ մուրճ» հեղաշրջման գործի շրջանակներում դատարանի դահլիճից ձերբակալված 102 զինվորականներին։Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ զինվորական կալանավայր են այցելել ցամաքային զորքերի հրամանատարը, ծովային ուժերի հրամանատարը, ռազմա-օդային ուժերի հրամանատարն ու ժանդարմերիայի հրամանատարը։
Զինվորական վերնախավի այցը 102 զինվորականներին, որոնց մեջ են գտնվում 24 գեներալ, նպատակ ունի ցույց տալ, թե իրենք մոռացված չեն։
Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանը ձերբակալման որոշում կայացրեց «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով անցնող 196 կասկածյալներից 163-ի նկատմամբ, որոնց մեծ մասին հենց դատարանի դահլիճից են բերման ենթարկել։
Թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասներն, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝ ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։
Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment