Tuesday, February 22, 2011

Էմմիի՝ «Եվրատեսիլ-2011» մրցույթի երգի ընտրությունն անորոշ ժամկետով հետաձգվել է

Էմմիի՝ «Եվրատեսիլ-2011» մրցույթի երգի ընտրությունը (որը նախատեսված էր անցկացնել փետրվարի 26-ին) անորոշ ժամկետով հետաձգվել է. պատճառը նրա հոր՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի մահն է։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Նրա խոսքով, երգի ընտրության ժամկետներն այժմ քննարկման փուլում են եւ պաշտոնական հաղորդագրությունը, թե երբ կկայանա Հայաստանը «Եվրատեսիլ-2011»-ում ներկայացնող երգի ընտրությունը, պատրաստ կլինի մի քանի օրից։
«Ամեն դեպքում, մարտի 13-ը վերջնաժամկետն է։ Այդ օրը մենք պետք է ամբողջական փաթեթ ներկայացնենք մրցույթի կազմակերպիչներին»,- տեղեկացրեց Գոհար Գասպարյանը։
Նշենք, որ Էմմիի մրցութային երգի ընտրությունը նախօրոք հայտարարված փետրվարի 19-ի փոխարեն պետք է տեղի ունենար փետրվարի 26-ին։
Նշենք նաեւ, որ երգչուհու հայրը՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանը, մահացել էր երեկ՝ փետրվարի 21-ի վաղ առավոտյան։

No comments: