Wednesday, February 16, 2011

Սարկոզին 5 ժամից ավելի չի ուզում մնալ Թուրքիայում

Tert.am. 16-2-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիա կայցելի առանց իր տիկնոջ՝ Կառլա Բրունիի և կմնա այդ երկրում մոտ 5 ժամ։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական Vatan օրաթերթը, Agence France-Presse գործակալությանը հայտնել է թուրք դիվանագետներից մեկը, ում անունը չի նշվում։
«Մենք ցանկանում էինք, որ Սարկոզին մի քիչ երկար մնա Թուրքիայում։ Սակայն երևում է՝ նա չի ցանկանում»,– ասել է թուրք դիվաանգետը՝ նշելով, որ Սարկոզիի այցը Թուրքիա կտևի 5-6 ժամ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլա Սարկոզին փետրվարի 25-ին ժամանելու է Թուրքիա։ Այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիա–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային և այլ հարցեր։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած տարի Փարիզ կատարած այցելության ժամանակ Նիկոլա Սարկոզիին հրավիրել էր Թուրքիա։

No comments: