Wednesday, February 16, 2011

«Հայոց աշխարհ». Թուրքական լոբբին ոչ միայն ակտիվ աշխատում է, այլեւ որոշակի հաջողություններ է արձանագրում

Թերթը զրուցել է Հայաստանի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի հետ.
Առաջիկայում Թուրքիան ակնկալում է ունենալ ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղար: Մտահոգիչ չէ՞ թուրքական լոբբիի ակտիվացումը, եվրոպական միջազգային կառույցների ղեկավար պաշտոնները հերթով գրավելու ակնհայտ միտումը:
Թուրքիան հիմա բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների առջեւ է կանգնած, հետեւաբար նաեւ պարտադրված է ակտիվացնում իր դիվանագիտական ջանքերը բոլոր ուղղություններով: Բացառված չէ, որ իսլամական աշխարհում ծայր առած հեղափոխությունների ալիքը շարունակվի Թուրքիայում:
Թուրքական լոբբին ոչ միայն ակտիվ աշխատում է, այլեւ որոշակի հաջողություններ է արձանագրում, դրանք ծառայեցնում Թուրքիայի շահերին: Ցայտուն օրինակը Մ.Չավուշօղլուի ընտրվելն է ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնում: Նա կարողացավ թուրքական քաղաքականությունը պարտադրել եվրոպական հեղինակավոր այս կազմակերպությանը: Նրա քաղաքական հայտարարությունները բացահայտորեն բխում ու պաշտպանում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը:
Այս ամենին մեր դիվանագիտությունը պետք է առավել ակտիվ հակազդեր, սակայն գրեթե ոչինչ չարվեց:

No comments: